Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ.Գրիգորյանը նոր հաղթանակ տարավ Սեւիլիայի բաց առաջնությունում

Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Հ.Գրիգորյանը շարունակում է պայքարը Սեւիլիայի բաց առաջնության չեմպիոնի կոչման համար: Անցած գիշեր կայացած 6-րդ տուրում Հայաստանի նախկին չեմպիոնը սեւերով հաղթեց իսպանացի Սերխիո Էստրեմերային: Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատար, չինացի միջազգային վարպետ Լի Դինին, որը վեց հաղթանակ է տոնել եւ 100 տոկոսանոց արդյունքով միայնակ գլխավորում է աղյուսակը: Նրանից կես միավորով հետ է մնում Չինաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տինջիե Լեյին: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը ընթացիկ տուրոմ պարտվեց իսպանացի Պաբլո Ինսային եւ մնաց նախկինում վաստակած 4 միավորով: Այդպիսով, նա զրկվեց մրցանակային տեղերի համար պայքարից: Այսօր Կարեն Հ.Գրիգորյանը 7-րդ տուրի շրջանակում կհանդիպի հնդիկ միջազգային վարպետ Արջյադիպ Դասի հետ: Գեւորգ Հարությունյանի մրցակիցը կլինի իսպանացի Ալեքս Գարիդոն: