Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլեմենտի Սիչեւը հաղթեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում

Սպորտ
sport-chess-margaryan-16.01.

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Մրցաշարի առաջատար, ռուսաստանցի միջազգային վարպետ Կլեմենտի Սիչեւը, վերջին 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իր գլխավոր մրցակից Զուրաբ Ստուրուայի հետ, վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 1-ին տեղը: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, որը ետ մնաց մեկ միավորով: Լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանը ներկայացնող Զուրաբ Ստուրուան: