Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլը» կքվեարկի «Բարգավաճ Հայաստանի» օգտին

Քաղաքականություն
makunc-1

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում  տեսնում է  Վահե Էնֆիաջյանին: Խմբակցությունը կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այդ որոշումն այսօր է կայցվել եւ որոշումը սկզբունքային է ու քաղաքական: «Ընտրելու ենք այն ընդդիմությանն, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է ավելի շատ մանդատ, քան մյուսին», - ասաց Մակունցը: