Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա սուպերվարչապետական համակարգը բարի նպատակով է օգտագործվում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
mirzoyan

ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրոզոյանին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվում է Արարատ Միրզոյանի պատրաստակամությունից՝ սուպերվարչապետական համակարգը փոփոխելու հետ կապված. «Մենք առիթներ ենք ունեցել քննարկելու այս հարցը, սա անձերից է կախված, եթե առաջ չար նպատակներով էր այն օգտագործվում, ապա հիմա բարի, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք պատրաստ ենք քննարկումների, ոստիկանությունը անկախ դարձնելու մեր ցանկությունը խոսում է դրա մասին»,- պատասխանեց ԱԺ նախագահի թեկնածուն: Էդմոն Մարուքյանի հարցերից մյուսը վերաբերում էր ԱԺ նիստերից բացակայելուն. «Անհարգելի բացակայությունները խնդիր էին նախկինում, հիմա ես որևէ փոխզիջում չեմ տեսնում»: [caption id="attachment_1656879" align="aligncenter" width="700"] RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption]