Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ-Արմենիայից» հեռացավ 6-րդ ֆուտբոլիստը

Սպորտ
a1ararat-armenia-14.01.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» երկկողմանի համաձայնությամբ լուծարել է թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Դարբինյանի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մինչ այդ ակումբից հեռացել էին եւս հինգ ֆուտբոլիստներ: Դրանք են դարպասապահ Արսեն Սիուկաևը, դաշտի խաղացողներ Յերի Ալբերտո Օրտիզ Կորտեսը, Արման Հովհաննիսյանը, Դանիլա Յաշուկը, Վլադիսլավ Օսլոնովսկին: Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Արարատ-Արմենիան» 26 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը՝ առաջատար «Ալաշկերտից» ետ մնալով 7 միավորով: