Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AJ

Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը։ Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։ ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձներից հետո խորհրդարանն անդրադարձել է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման խնդրին։ Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովում 5 հոգի պետք է ունենա «Իմ քայլը», մեկական՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն։ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի խմբակցությունը թեկնածուներ առաջադրի։ Ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգն ու անցավ ԱԺ նախագահի ընտրության հարցին։ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Միրզոյանը հանդես եկավ ելույթով, պատասխանեց պատգամավորների հարցերին, տեղի ունեցավ հարցի շուրջ մտքերի փոխանակություն։      Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ով առաջին անգամ էր ելույթ ունենում Աժ ամբիոնից, բոլորին մաղթեց բեղմնավոր աշխատանք: Հովակիմյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության քվերակությունը կանցկացվի այսօր 13-30-14-30՝ գաղտնի քվեարկությամբ: Մեծ ընդմիջմանը անցկացվեց ԱԺ նախագահի՝ փակ գաղտնի քվեարկությունը։  Քվեարկությանը մասնակցել են բոլոր 132 պատգամավորները։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Միրզոյանն ստացել է 131 կողմ ձայն։ ԱԺ-ն անցավ փոխնախագահների թեկնածուների ընտրության հարցին։ Ինչպես և սպասվում էր՝ «Իմ քայլը» առաջադրեց Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում  առաջարկեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Գեւորգ Գորգիսյանը հարց ուղղեց Էնֆիաջյանի թեկնածությունն առաջարկած Սերգեյ Բագրատյանին: «Դուք ասել եք, որ իշխանության ընդդիմությունը լինելու է ժողովուրդը, արդյո՞ք արդյոք դուք լինելու եք ընդդիմություն»,- ասաց Գորգիսյանը: Բարգավաճ Հայաստանի պատգամավորը հակադարձելով ասաց, որ Գորգիսյանը նենգափոխում է իր ասածը: «Մենք ժողովրդի խոսնակն ենք ներկայացնելու պարոն Էնֆիաջյանի տեսքով»,-եզրափակեց  Բագրատյանը: Վահե Էնֆիաջյանն էլ  իր ելույթում  ասաց, որ  ընտրվելու դեպքում լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում, ժողովրդի հոգսերն ու մտահոգությունները բերելու է խորհրդարան եւ այդ ձայնը լսլի դարձնելու խորհրդարանում: Էդմոն Մարուքյանն էլ ԼՀԿ-ի անունից ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ [caption id="attachment_1656824" align="aligncenter" width="700"] RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption] [caption id="attachment_1656827" align="aligncenter" width="700"] RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption] [caption id="attachment_1656828" align="aligncenter" width="700"] RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption] [caption id="attachment_1656829" align="aligncenter" width="700"] RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption] [caption id="attachment_1656932" align="aligncenter" width="700"] RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption]