Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Վեսթ Հեմ» - «Արսենալ». լոնդոնյան դերբին կանցնի առանց Մխիթարյանի (տեսանյութ)

Սպորտ
a1westham-arsenal-1

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի բացման խաղում Լոնդոնում միմյանց հետ կհանդիպեն տեղի «Վեսթ Հեմն» ու «Արսենալը»: Թիմերի առաջին շրջանի հանդիպումն ավարտվել էր տանտերերի՝ «զինագործների» վստահ հաղթանակով՝ 3:1:   «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի լոնդոնյան դերբին, քանի որ դեռեւս չի ապաքինվել վնասվածքից:   «Վեսթ Հեմ» - «Արսենալ» սկզբունքային հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն խաղը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: