Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրը (տեսանյութ)

Սպորտ
a1khorik-1

Երեւանի «Փյունիկի» հիմնադիր եւ պատվավոր նախագահ Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է իր ծննդյան 64-ամյակը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:  Խորեն Հովհաննիսյանը 1995-97թթ եղել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը, որը անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ երկու տարի անընդմեջ հաղթել առաջնությունում (1996, 1997թթ): 2001թվականից սկսած նա եղել է ակումբի նախագահը, սակայն 2005-ին լքել էր այդ պաշտոնը՝ ակումբի նախկին սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Հուսանք, որ Խորեն Հովհաննիսյանն այս անգամ ավելի երկար ժամանակ կաշխատի հարազատ ակումբում եւ իր փորձով ու գործով մեծ օգուտ կբերի ինչպես ակումբին, այնպես էլ հայկական ֆուտբոլին: