Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի սիգի հարցում 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-9

«Ահազանգ եմ ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների, Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի վիճակ է, է՛լ չեմ ասում, որ լուրերով ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ։ Այս հարցի հետ կապված քանի անգամ քննարկում ենք ունեցել, սակայն էստեղ մենք պետք է մտածենք  խնդրի երկարաժամկետ լուծման մասին»,- այսօր կառավարության նիստի ընթաքում կառավարության անդամներին դիմեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝  այս խնդրով իր ստացած զեկուցագրում նշվում է մի շարք գերատեսչությունների թերացումների մասին՝ այդ թվում Բնապահպանության նախարարության, Ոստիկանության և «Սևան» ազգային պարկի։ Բնապահպանության նախարարի պաշոտնակատար Էրիկ Գրիգորյանն էլ նկատեց, որ այդ հարցով եղել են ահազանգեր, կան հարուցված քրեական գործեր և քաղաքացիներին կոչ արեց Սևանի սիգի անօրինական որս տեսնելու պարագայում համագործակցել իրավապահ մարմինների հետ։