Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սև ցուցակ 2018. Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ac9139b4f66f621cc2b004ee6fa2ba98

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը: Գերատեսչություններ, որոնք հարցումներն անպատասխան են թողել և ընկել սև ցուցակի մեջ՝ ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան, ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան, որոնք հարցումներն անպատասխան են թողել։ Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն պատասխան՝ Պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար՝ Գաբրիել Ղազարյան և Կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան։ Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն մերժում՝ Պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան, ՀՀ Սփյուռքի նախարարություն, նախարար՝ Մխիթար Հայրապետյան։ Ցանկին և հարցումներին վերաբերող մանրամասները հասանելի են այստեղ