Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Հարությունյանը՝ «Նորավանք»-ի փակման մասին. Առավոտ

Քաղաքականություն
gagik

Օրերս «Anonymus» անվամբ ցանցահենների խումբը հրապարակել էր փաստաթղթեր բրիտանական նախագծերից մեկի արխիվից, ըստ որի՝ հայաստանյան մի շարք հայտնի փորձագետներ որակվում են որպես «ռուսական քարոզիչներ» եւ «ռուսական շահերի ներկայացուցիչներ»: Նրանց թվում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցանցահենների հրապարակմանը՝ նա նշեց. «Եթե դրա հետ միասին օրինակ բերեին ռուսական քարոզի, կասեի՝ «այո, ճիշտ եք», բայց կարծում եմ՝ դա հատուկ գործողություն է՝ ուղղված որոշակի մարդկանց դեմ: Դա ուշադրություն շեղելու միջոց է»: Թե ովքեր կարող են կանգնած լինել դրա հետեւում, Գագիկ Հարությունյանը մատնանշեց, որ ՀՀ-ում կան հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք կապված են որոշ երկրների հատուկ ծառայությունների հետ. «Ոչինչ չի բացառվում: Մեծ Բրիտանիան, օրինակ, ՀՀ-ում մեծ մասնակցություն ունի ներքին եւ քաղաքական գործընթացներին»: Ամբողջական հոդվածն այստեղ