Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը միշտ օգտագործել է գազն արտաքին քաղաքական գործողություններում. քաղաքագետ

Քաղաքականություն
49329065_273242920038203_971801930575642624_n

«Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս գործընկերները «անհանգստացած» են Հայաստանում տեղի ունեցող նոր իշխանական իրադարձություններով: Ռուսաստանը նույնպես չի ցանկանա, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, շղթայական ռեակցիայի միջոցով գնա Ռուսաստան: Այդ առումով Ռուսաստանի համար իհարկե շատ ավելի հեշտ է աշխատել այն իշխանության հետ, որը որ իր կառուցվածքով նման է ռուսականին. բրգաձև կառուցվածքի հետ, ոչ թե՝ ժողովրդավարական իշխանության հետ»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Քաղաքագետի պնդմամբ՝ Ռուսաստանը միշտ «օգտագործել է» գազն իր արտաքին քաղաքական գործողություններում, ուստի Հայաստանի համար ստեղծված իրավիճակը նույնպես բացառություն չէ. «Իհարկե քաղաքական կոմպոնենտ կա Հայաստանում գազի գնի բարձրացման հետ կապված»: Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանի համար գազի գնի բարձրացումը մեծ հարված չի լինի, և հնարավոր է տնտեսության զարգացման տեմպերը չթուլացնել: Ղևոնդյանը նշում է, որ պետք է հասկանալ, որ «Գազպրոմը» ունի մոնոպոլիա Հայաստանում գազի ոլորտում, ու դեռևս տեսանելի չէ հնարավորություն 2-րդ օպերատոր Հայաստանում ստեղծելը կամ ներգրավելը: «Իհարկե Հայասանի շահերը առաջ տանելով՝ կարող ենք փորձել ստիպել «Գազպրոմին» կատարել իր պայմանագրային պարտավորությունները, բայց դա արդեն քաղաքական կամքի և ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակից է կախված»,- համոզված է քաղաքագետը:  Հայ-ռուսական հարաբերությունները զարգացման միտում ունեն, բայց նախկին իշխանությունների օրինակով Հայաստանը միակողմանի չի գնա: Բալանսը փոքր-ինչ կթեքվի դեպի Արևմուտք, քանի որ ավելի դժվար կլիներ նախորդ իշխանությունների պես թեքվել ավելի շատ դեպի Ռուսաստան: «Գազի հետ կապված բանակցությունները պետք է շարունակվեն, ու թե ինչ արդյունք կլինի ապագայում կտեսնենք»,- եզրափակեց Ղևոնդյանը: