Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տասը տարի առաջ գազն ավելի թանկ էր Հայաստան մտնում, բայց սպառողի համար ավելի էժան էր» (տեսանյութ)

Հասարակություն
49629720_555097841565473_3571402560893878272_n

«Մեր իշխանությունները խոստացան, որ սպառողի մոտ սակագինը չի բարձրանա: Երևի դե մեր «Գազպրոմ Արմենիան» կգտնի ուղիներ, որպեսզի չթանկանա: Ինչ-որ խոստումներ եղել են»,- ասում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս կարծիքով՝ կարելի է հայթայթել, գտնել նոր ռեսուրսներ և որ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն մատակարարի կողմից: Բիզնեսի համար գազի թանկացումը չի նշանակում թանկացում շարքային սպառողի համար՝ ըստ Չիլինգարյանի. «Հարևան Վրաստանում բիզնեսի համար ավելի թանկ է գազը վաճառվում, քան թե բնակիչ սպառողի, որովհետև այնտեղ համարվում է, որ բիզնեսմենը շահույթ է հետապնդում: Այնպես որ բիզնեսն էլ պետք է պատրաստ լինի»: Չիլիգարյանի համոզմամբ՝ Հայաստանում գործարարը նույնպես  այս ուղղությամբ պետք է պատրաստ լինի և մտածի այնպես իր բիզնեսը կազմակերպել, որ նույնիսկ թանկացման դեպքում ուղիներ գտնի, որ դա չազդի արտադրանքի վրա: Նույնիսկ վրացի բիզնեսմենները, թեկուզ գազի ավելի թանկ լինելու դեպքում կարողանում են մրցել հայ գործարարների հետ: «Նախկինում էլ մոտ 10 տարի առաջ, երբ որ գազը ավելի թանկ էր Հայաստան մտնում, բայց սպառողի համար ավելի էժան էր»,- եզրափակեց նա: