Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազպրոմը» սպառնում է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը

Քաղաքականություն

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը անդրադարձել է «Գազպրոմ Արմենիայի» համար գազի սակագնի թանկացմանը։ «Կոմերսանտը» գրում է, որ 2018թ. գարնանը տեղի ունեցած «հեղաշրջումից» հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում, սակայն կողմերի միջև համաձայնություն կա առ այն, որ գազի գինը կաճի, սակայն ՀՀ ներքին շուկայի համար սակագները չեն փոխվի:  Այս թեմայով «Կոմերսանտը» զրուցել է ռուս փորձագետ Անդրեյ Պոլիշչուկի հետ, որն ասել է, որ Հայաստանի իշխանությունների միջև նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մարժայի կրճատմանը, սակայն դա չափազանց կարևոր չի լինի: Մեկ այլ փորձագետ՝ Ալեքսեյ Գրիվաչն, ասել է, որ  այն պայմաններում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմի» դուստր ձեռնարկության նկատմամբ, տարօրինակ կլիներ, որ ռեսուրսը մնա Հայաստանում։ Սակայն Գրիվաչը նշում է, որ դա կարող է լինել հետագա բանակցություների առարկա։