Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թեկնածու

Քաղաքականություն
anna-naxdalyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկություն է արվել հունվարին  հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի  արտգործնախարարների միջև: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:  Հանդիպման օրն ու վայրը դեռևս հայտնի չէ: «Հանդիպման մասին կհայտարարվի համաձայնեցված կարգով»: Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հարղորդաշարում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ Հայաստանը ցանկություն ունի  թեկնածություն առաջադրել Անվտանգության խորհրդի անդամության համար:  Աննա Նաղդալյանը հաստատեց այդ տեղեկությունը և հավելեց.  «Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ադամակցության համար իր թեկնածությունն է ներկայացրել  2031 թվականին կայանալիք ընտրություններում՝ 2032-33 թթ. համար: Նշեմ նաև,  որ 2019թ. հոկտեմբերին նախատեսված են ընտրություններ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար: Սա էլ նախատեսված է 2020-2022 թթ. համար, որտեղ Հայաստանը նույնպես ներկայացրել է իր թեկնածությունը և պայքարելու է այդ պաշտոնը ստանալու համար»: