Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանն» ու «Արցախ ՖԱ»-ն մարզվում են ոչ լիարժեք պայմաններում

Սպորտ
a1marzum-1

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերն աստիճանաբար վերսկսում են վերադառնում են ձմեռային արձակուրդից եւ վերսկսում մարզումները: Մասնավորապես՝ մրցաշարի նորեկ «Արարատ-Արմենիան» պարապմունքներն անցկացնում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ ահա «Արցախ ՖԱ»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի ղեկավարությամբ մարզվում է նախկին «Միկա» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող արհեստական ծածկով փոքր դաշտում: Էլ ավելի անմխիթար պայմանում է սկսել նախապատրաստությունը «Գանձասար-Կապանը», որն իր առաջին մարզումն անցկացրել է «Փյունիկի» մարզադպրոցի հարեւանությամբ գտնվող բարձիթողի խաղադաշտում, որտեղ չկա ոչ մի պայման նորմալ պարապմունք անցկացնելու համար: Բարեբախտաբար, ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ hունվարի երկրորդ կեսին թիմը կուղեւորվի Կապան՝ ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակը սեփական մարզաբազայում բարելավելու նպատակով։ Իսկ առայժմ կապանցի ֆուտբոլիստները պետք է  բավարարվել մարզումային սուղ պայմաններով: Հավելենք, որ երկրի չեմպիոն եւ ընթացիկ առաջնության առաջատար «Ալաշկերտը» պարապմունքնեչը կվերսկսի հունվարի 11-ին: Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Բանանցն» ու «Փյունիկը» առայժմ չեն ներկայացրել առաջիկա շաբաթվա իրենց ծրագիրը: