Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը խփել է «Արսենալի» դեկտեմբեր ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

Սպորտ
a1mkhitaryan

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքի հարցման արդյունքներով դեկտեմբեր ամսի թիմի լավագույն գոլ է ճանաչվել «Սաութհեմփթոնին» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գնդակը:   Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, հայ կիսապաշտպանի օգտին  ձայն են տվել քվեարկողների 40 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:   Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդ խաղից հետո կայացած «Լիվերպուլի» հետ հանդիպումում աջ ոտքի վանսվածք էր ստացել, որից հետո նա մոտ մեկուկես ամիս չի կարող օգնել իր թիմակիցներին: Ներկայումս մեր ֆուտբոլիստն ակտիվ վերականգնողական բուժում է ստանում: Ըստ նախնական տվյալների Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա փետրվար ամսին: