Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինտերի» ավագը նոր տարին նշել է կնոջ նախկին ամուսնու հետ

Սպորտ
a1ikardi-2.01.

Միլանի «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին նոր տարին դիմավորել է իր հայրենիքում՝ Արգենտինայում:   Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Ամանորյա ընտանեկան հավաքույթին մասնակցել է նաեւ հարձակվողի կնոջ՝ Վանդա Նառայի նախկին ամուսինը՝ Մաքսի Լոպեսը, ով նույնպես հայտնի ֆուտբոլիստ է: Վերջինիս հրավիրել է հենց նրա նախկին կինը: Պատճառն այն է, որ Վանդա Նառայի հինգ երեխաներից երեքի հայրը Մաքսի Լոպեսն է: Մաուրո Իկարդին ամուսնացել է 2013 թվականին եւ ունի երկու աղջիկ:   Հավելենք, որ Վանդա Նառան հանդիսանում է իր ամուսնու ֆուտբոլային գործակալը եւ անձամբ է զբաղվում տրանսֆերային հարցերով: