Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նեյմարը նոր տարին դիմավորել է 26 կանանց հետ

Սպորտ
a1neymar-1.01.

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի բրազիլացի աստղ Նեյմարը մեծ շքեղությամբ է դիմավորել 2019 թվականը:   26-ամյա ֆուտբոլիստը իր իստագրամում տեղադրել է լուսանկար, որտեղ նա 26 կանանց շրջապատում նշում է Ամանորի տոները: Ինչպես հայտնում են բրազիլական լրատվամիջոցները, Նեյմարը դրա համար մեկ օրով վարձակալել է Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսում գտնվող Բարա Գրանդե կուրորտային քաղաքի ծովափնյա հանգստավայրերից մեկը: Նրա հյուրերն են եղել նաեւ «Բարսելոնայի» խաղացող Արթուր Մելոն եւ հայտնի բրազիլացի սերֆինգիստ Գաբրիել Մեդինան:   Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 12 հանդիպում, սակայն դրանցում դարձել է 11 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: