Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 103-րդ տեղը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 10-րդ

Սպորտ
a1chess-world

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում հաղթեց ռուսաստանցի Դանիլ Դուբովը, որը 15 հնարավորից վաստակեց 11 միավոր: Երկրորդ ճանաչվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, երրորդ՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան: Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 10 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: Մեր մյուս մասնակիցները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ. 31. Գաբրիել Սարգսյան՝ 9 միավոր; 69. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8; 76. Վլադիմիր Հակոբյան՝ 8; 84. Հրանտ Մելքումյան՝ 8; 103. Լեւոն Արոնյան՝ 7,5; 118. Արամ Հակոբյան՝ 7,5; 189. Վահե Դանիելյան՝ 5,5: Նշենք, որ Տիգրան Լ. Պետրոսյանը կստանա 8 հազար դոլար պարգեւավճար, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 1000: Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոն հռչակվեց չինացի Ցզյու Վենցզյուն, ով 12 տուրից հետո վաստակեց 10 միավոր: Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը 6-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 64-րդ եւ 66-րդ տեղերը, իսկ Մարիա Գեւորգյանը 4,5 միավորով առաջնությունն ավարտեց 106-րդ հորիզոնականում