Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի պաշտպանը լքել է իր թիմը

Սպորտ
a1ishkhanyan-28.12.

Հայաստանի հավաքականի եւ «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ կնքած պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը: Նա «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Թիմում անցկացրել է 98 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ։ «Գանձասար-Կապանի» կազմում ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայկ Իշխանյանը հնարավոր է ելույթները շարունակի Երեւանի «Արարատում»: