Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանցի 24 աթլետներ հրաժարվում են ՄՕԿ-ին վերադարձնել մեդալները

Սպորտ
sport-medal

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեին եւ պահանջել վերադարձնել այն 29 մեդալները, որոնք 2008, 2012 եւ 2016թթ օլիմպիական խաղերում նվաճել էին դոպինգ օգտագործած ռուսաստանցի թեթեւաթլետները: Ինչպես նշված է նամակի մեջ, մեդալները պետք է վերադարձնեն նաեւ բոլոր այն «մաքուր» մարզիկները, որոնք հանդես են եկել դոպինգ ընդունած մարզիկի հետ նույն թիմում կամ քառյակում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի հինգ թեթեւաթլետներ արդեն վերադարձրել են իրենց մրցանակները, իսկ ահա 24 հոգի դեռեւս հրաժարվում են: