Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր դեսպաններ ունենք

Պաշտոնական
armen-sargsyan

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ նախագահ Արմեն Սարգսյանը Տիգրան Սեյրանյանին հետ է կանչել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակելով նրան Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:  Աշոտ Հովակիմյանն էլ նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մեկ այլ հրամանագրով Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: