A
A
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Քոչարյանի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն եւ տոկություն է մաղթել։