Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆԴԱՊԵՏԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Պաշտոնական

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Թամրազյանը ազատվել է ծառայությունից. տաս աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի: Սա տեղի է ունեցել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննությունից հետո:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ըստ նրա մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, նման քննություն էր նշանակել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ներքին կանոնակարգով սահմանված աշխատանքների իրականացման օրինականությունն ուսումնասիրելու, ինչպես նաեւ տեղ գտած թերությունների համար հիմք հանդիսացող պատճառներն ու դրանց հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով: