Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհայտարարված այց «Վանաձորի տարեցների տուն»

Պաշտոնական
MIP

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ տուն-հիմնադրամի բնակիչների հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Այցի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ քննարկվել են հիմնադրամի տնօրինության հետ: Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ Առաջիկայում  արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ