Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզում մեծարվեցին լավագույն մարզիկները

Սպորտ
sport-shirak

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հյուրընկալել է մարզի լավագույն տասը մարզիկներին եւ նրանց մարզիչներին: Ինչպես հայտնում են Գյումրիի լրատվամիջոցները, 2018 թվականին Շիրակի մարզը ներկայացնող մարզիկ-մարզուհիները տարբեր մարզաձեւերի ՀՀ պաշտոնական առաջնություններում նվաճել են 324 մեդալ, որից 104 ոսկի, 92՝ արծաթ, 128՝ բրոնզ: Օլիմպիական մարզաձեւերից աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից շիրակցի մարզիկները Հայաստան են բերել 46 մեդալ (13+19+14): Նշենք, որ 2018 թվականի հանրապետության 10 լավագույն մարզիկների թվում ընտրվել են գյումրեցիներ Գոռ Մինասյանը (ծանրամարտ, աշխարհի փոխչեմպիոն), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն) եւ Գրիգոր Մխիթարյանը (մարտական սամբո, աշխարհի փոխչեմպիոն):