Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկում՝ Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման թեմայով (տեսանյութ)

Քաղաքականություն
Capture-195

Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ այսօր ասուլիսի ընթացքում իրավաբան Վաղինակ Տեր Հովհանիսսյանը նշեց, որ  ուսումնասիրություն է կատարել, զանգվածային լրատվամիջոցների կողմից և համացանցում,  մասնավորապես՝ Ֆեյսբուքում հնչեցված արտահայտությունների վերաբերյալ։ Ուսումնասիրության նպատակն է եղել պարզելու, թե ի՞նչ վերաբերմունք ունեն պետական պաշտոնյանները, կրոնական կազմակերպությունները, և հասարակությունը ԼԳՏԲ համայնքի վերաբերյալ։ Նրա հավաստմամբ շատ քաղաքական գործիչներ՝ այդ թվում Գևորգ Պետրոսյանը, Էդուարդ Շարմազանովը  ատելության խոսք են հնչեցրել համասեռամոլների հանդեպ։ Վաղինակ Տեր Հովհաննիսյանի համոզմամբ, ֆեյսբուքյան էջում նման արտահայտությունների նպատակը ուշադրություն գրավելն է, և իշխանությունների հանդեպ քաղաքական հակառակորդների սխալները ընդգծելն է։ «Քաղաքական գործիչների նման կարծիքը շատ վտանգավոր է երկրի համար, այն կրկնապատկում է անհանդուրժողականության մթնոլորտը Հյաստանում։ Վաղինակ Տեր Հովհաննիսյանի կարծիքով, անհանդուրժողականության և ատելության խոսքեր են հնչել մի շարք կրոնական կազմակերպության ներկայացուցիչների կողմից։ Նրա համաստմամբ, այդ երևույթը շատ վտանգավոր է, քանի որ նրանք հարգանք են վայելում հասարակության կողմից և նրանց կածիքը հասարակական կարծիք է ձևավորում։ Լրագրող Հովհաննես Իշխանյանը նշեց, որ շատ լրագրողներ անդրադառնալով ԼԳՏԲ թեմային, գրում են այն՝ ինչ ուզում են, մոռանալով որ խոսում են մարդկանց մասին. «Լրատվամիջոցներն իրենց բաժին մեղքը ունեն, որ ոստիկանությունը շարունակում է հանդուրժել թշնամանքը Շուռնուխում տեղի ունեցած բռնությունների հանդեպ»։