Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավատեսության հիմք չկա. Կիրո Մանոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
kiro-manoyan

«Առաջիկա տարվա համար կարծում եմ շատ լավատես լինելու հիմք չունենք, ճիշտ է իշխանությունների լեգիտիմության հարցը չկա, բայց արտաքին ճնշումները կշատանան Արցախի հարցի շուրջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան։ Ամփոփելով անցնող տարին, նշեց, որ մեծ, նոր զարգացումներ տեղի չունեցան, հաշվի առնելով մեր ներքին զարգացումները, բայց այդ ներքին զարգացումները թույլ տվեցին Ադրբեջանի հետ այլ կերպ բանակցել։ «Ինչ որ խոսվել էր Վիեննայում եւ Սանտկ Պետերբուրգում, Ադրբեջանի նախագահը հերքում է։ Առաջիկայում, ոչ շատ ուշ ապագայում Արցախի հարցով Ամերիկայից ճնշումներ կլինեն, որոշ տարածքների զիջումների մասով։ Չեմ ասում, որ հայկական կողմը զիջումների կգնա, բայց ճնշումներ կլինեն։ Չեմ կարծում, որ պետք է խուսափել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններից։ Ինչ վերաբերում է Արցախի մասնակցությանը բանակցություններին, Մանոյանն ընդգծեց, որ կարեւոր է մասնակցությունը Արցախի, բայց այլ հարց է, թե դա ինչպես է պարտադրվելու Ադրբեջանին։ «Մենք միշտ էլ կարեւորել ենք Արցախի մասնակցությունը, բայց Արցախի մասնակցությունը չի կարող փոխարինել Հայաստանի մասնակցությունը։ Ինչպես Հայաստանի մասնակցությունը չի կարող փոխարինել Արցախի մասնակցությունը»։