Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք որևէ երկրի հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ երկրի դեմ և երբևէ չենք կառուցելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
agn-7

Սպառազինության մասին «Մենք վստահորեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն և ռազմատեխնիկական հագեցվածություն երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,- իր ճեպազրույցում վստահեցրեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը: Հավաստիացրեց, որ մշտապես օրակարգում է սպառազինությունների մրցավազքի կանխարգելումը, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորումը: ՀԱՊԿ-ի վերաբերյալ «Այս պահի դրությամբ Բելոռուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստան չի ծրագրավորում, չի նախատեսվում»,- նշում է Նաղդալյանը: Իսկ գլխավոր քարտուղարի շուրջ հարցը վերջնական լուծում դեռևս չի ստացել: Անդրադարձ Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը ամերիկյան լաբորատորիաների ու ամերիկյան հնարավոր ներկայության վերաբերյալ «Այս առընչությամբ մեր դիրքորոշումը, մեր ասածը հստակ է. դրանք ունեն քաղաքացիական նշանակություն և այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,- պնդեց ԱԳՆ մամլո խոսնակը: Այլ պետությունների հետ հարաբերությունների մասին Խոսելով Իրանում Հայաստանի դեսպանի հայտարությանը կապված Հայաստանի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշում գործադրելու վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասաց. «Հայտարարությանը տեղյակ չեմ, բայց ընդհանուր այս համատեքստում կարող եմ ընդգել մի բան, որ երեկ էլ եմ ընդգծել. Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի վրա: Մենք որևէ երկրի հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ երկրի դեմ և երբևէ չենք կառուցելու. դա մեր օրակարգի մեջ պարզապես չկա»: Արցախի անվտանգության, կարգավիճակի մասին Մամլո խոսնակը, անդրադառնալով Արցախյան անվտանգությանը և կարգավիճակի փոխկապակցվածությանը, ընդգծեց, որ Ղարաբաղի անվտանգությունը և կարգավիճակն առաջնային գերակա նշանակություն ունեն: «Անվտանգությունն ու կարգավիճակը փոխկապակցված են: Անվտանգությունից բխում է կարգավիճակը, իսկ կարգավիճակից բխում է անվտանգությունը: Եվ էստեղ որևէ բան չի կարող լինել, որ կվտանգի Արցախի ժողովրդի ֆիզիկական, կենսական անվտանգությունը»,- եզրափակեց Նաղդալյանը: