Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեդերացիայի նախագահը չի աջակցել ինձ ու մարզչիս. Էդգար Ստեփանյան

Սպորտ
sport-hecaniv-19.12.

«Նորմալ չէ, որ ես առանց մարզչի եմ մեկնում մրցումների, ով օգնում է շատ հարցերում, վերջին ցուցումն է տալիս եւ այլն: Այդպես ենք անում, որպեսզի գումարներ խնայենք եւ կարողանանք մասնակցել հաջորդ մրցաշարին: Իսկ ահա ֆեդերացիայի նախագահն (Արման Սահակյան – հեղ.) ոչինչ չի ձեռնարկում ֆինանսապես օգնելու, աջակցելու համար: Ավելին, 2018 թվականին չնայած հաջողության եմ հասել Եվրոպայի առաջնությունում, սակայն նա ոչ միայն չպարգեւատրեց ինձ ու մարզչիս, այլեւ չիհանդիպեց մեր հետ», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հեծանվորդ Էդգար Ստեփանյանը: Հիշեցնենք, որ մեր ուժեղագույն հեծանվորդն այս տարի դարձել է Եվրոպայի Մ-23 չեմպիոն, բացի այդ հաղթել է Օմսկի եւ Աստանայի վարկանիշային մրցումներում: Ինչպես նշեց հեծանվավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Էդգար Ստեփանյանը նորանոր հաջողությունների կհասներ, եթե չստանար ձախ ոտքի մկանի չարաբաստիկ վնասվածքը: «Իմ համար կարեւորն այն էր, որ Եվրոպայի առաջնությունում Էդգարը մեծահասակների պայքարում զբաղեցրեց 8-րդ տեղը: Դա բավականին բարձր արդյունք է, եթե հաշվի առնենք այն, որ մրցումներին մասնակցում էին ներկայիս օլիմպիական չեմպիոնը, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնները: Ցավոք, վնասվածքի պատճառով մենք բաց թողեցին աշխարհի գավաթի խաղարկության Փարիզի եւ Կանադայի փուլերը: Էդգարն արդեն ապաքինվել է վնասվածքից եւ սկսել է լիարժեք մարզումներ անցկացնել: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա 2019թ հունվարին կմասնակցենք աշխարհի գավաթի վերջին՝ 6-րդ փուլին», - ասաց հավաքականի պատասխանատուն: Մրցումները բաց թողնելու պատճառով Էդգար Ստեփանյանը գործնականում զրկվել է 2020թ օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Սակայն մեր մարզիկը դեռեւս հավակնում է 2019թ Եվրոպական խաղերի ուղեգրերեից մեկին: Դրա համար հարկավոր է հաջող հանդես գալ առաջիկա մրցումներում եւ վաստակել վարկանիշային 700 միավոր: «Միավորներ վաստակելու համար պետք է մրցումներին մասնակցել 2-3 հոգով, որպեսզի հեշտ լինի մեր առաջատարի համար: Այդ իսկ պատճառով հավաքական ենք հրավիրել ռուսաստանցի հեծանվորդ Ստեփան Գրիգորյանին: Արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Նա կգա Հայաստան, կմասնակցի մրցումների, որից հետո մարզչական խորհրդով կորոշենք, արդյոք կարող է օգնել մեզ վարկանիշային միավոր վաստակելու հարցում, թե՝ ոչ», - եզրափակեց Արմեն Գյոզալյանը: