Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվին ձեռնտու է չակերտավոր խաղաղասիրական դիրքավորումը. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանի` դաշնակիցների հետ հարաբերություններում առկա է, եթե չասվի ճգնաժամ, ապա գոնե լուրջ, շատ լուրջ չհասկացվածություն։ «Մեզ համար լավը և վատը, դրականը և բացասականը այլ հարթությունների վրա են գտնվում»,- նշեց նա: Ըստ Մեհրաբյանի՝ ավանդական պատկերացումները անվտանգության մասին մեր անվտանգության հետ ոչ մի կապ չունեն, որն էլ պահմանավորված է այս ճգնաժամային վիճակով: «Մենք տեսնում ենք Ղարաբաղյան կարգավորման այս գործընթացում լուրջ փոփոխություններ»,- այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետը: Փոփոխությունները, ըստ քաղաքագետի, հետևյալն են՝ աննախադեպ հանդարտությունը շփման գծում, ուղիղ կապ կա Երևան-Բաքու ԵԱՀԿ «հովանու» ներքո, թևակոխում դեպի բանակցությունների ակտիվ փուլ, մի քանի փոփոխություններ դիմակայության գծի վրա: «Մի քանի փոփոխություններ դիմակայության գծի վրա. այն, որ  Հայաստան-Ադրբեջան սահմանի հյուսիս-արևելյան սահմանում ադրբեջանական ցամաքային զորքերի փոխարեն այնտեղ հերթապահության են անցնում սահմանապահ զորքերը»,- մանրամասնեց փորձագետը: Քաղաքագետի կարծիքով՝ սա խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքվին ձեռնտու է չակերտավոր խաղաղասիրական դիրքավորումը Արցախյան գործընթացում: «Այս փոխատեղումը նա կփորձի «վաճառել» որպես խաղասիրություն: Բայց իրականում մենք տեսնում ենք, որ այդ զորքերն այո ազատվում են այդ իրենց պարտականություններից այդ տեղում և կարող են գործի դրվել միանգամայն այլ տեղում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը դա հարկ կհամարի»,- բացատրեց նա: