Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում հայ կնոջ սպանությունը չպետք է քաղաքականացնել. Ս. Կոպիրկին

Քաղաքականություն
kopirkin1

«Այնպիսի տպավորություն է, որ մեր զինվորականներն  իրար հետեւից հանցագործություն են կատարում եւ ամեն անգամ մենք այդ խնդրի հետ առնչվում ենք: Ես իրավասու  չեմ մեկնաբանություն անել  Գյումրիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:   Դեսպանի խոսքով՝ չպետք է քաղաքականացնել այդ հարցը: «Դա քննություն իրականացնող մարմնի եւ  ռուսական ռազմաբազայի փոխհամագործակցության հարց է: Իմ տվյալներով շատ սերտորեն է իրականացվում  այդ համագործակցությունը: Քննության հիմքում հայկական օրենսդրությունն է եւ այն փաստաթղթերը, որոնցով կանոնակարգվում է ռազմաբազայի գործունեությունը Գյումրիում:  Այդ հանցագործությունը պետք է ուսումնասիրվի եւ մեղավորը պետք է պատասխանատվություն կրի»,-ասաց դեսպանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին  Գյումրու Սլաբոդկա թաղամասում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար աշխատող կնոջը: Վերջինս մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: