Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխի մասում վիրավորում ստացած զինվորը տեղափոխվել է հոսպիտալ

Հասարակություն
zinvor-1

Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։ Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 17-ին  Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։