Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Սպորտ
a1chess-aronyan-16.12.

Լոնդոնում ընթացող Չեսս Կլասիկ մրցաշարի 3-րդ տեղի համար մրցամարտում կայացավ դասական շախմատի երկրորդ պարտիան: Լեւոն Արոնյանը, որը սպիտակներով մրցեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ, կրկին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը: Մրցամարտի ընդանուր հաշիվ հավասար է՝ 6:6: Վաղը կողմերը կմրցեն արագ եւ կայծակնային շախմատում: Դրա հաղթողը կզբաղեցնի 3-րդ մրցանակային տեղը, իսկ պարտվողը կբավարարվի 4-րդ հորիզոնականով: Արագ շախմատի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: