Գոռ Մինասյանը՝ Գյումրիի 2018թ լավագույն մարզիկ (տեսանյութ)
Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում սպորտի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի եւ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ որոշել են քաղաքի 2018թ լավագույն 10 մարզիկներին: Ինչպես հայտնում է քաղաքապետարանի ֆեյսբության էջը, տարվա լավագույն մարզիկների աղյուսակը գլխավորել է աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտիկ Գոռ Մինասյանը: Երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է (հունահռոմեական ըմբշամարտ), իսկ երրորդում՝ Գրիգոր Մխիթարյանը (սամբո, 2018թ աշխարհի փոխչեմպիոն): Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Հակոբ Մկրտչյանը (ծանրամարտ), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա), Հենրիկ Սարգսյանը (բռնցքամարտ), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), Մակար Թամրազյանը (ուժային եռամարտ), Էդիկ Սարգսյանը (կյոկուշին կարատե) եւ Արման Բաղդասարյանը (հունահռոմեական ըմբշամարտ):