Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 10:18 հաշվով պարտվեց Վաշյե-Լագրավին

Սպորտ
a1aronyan

Լոնդոնում ընթացող շախմատի London Chess Classic մրցաշարում այսօր ավարտվեց կիսաեզրափակիչ փուլը:   Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ մրցամարտում անհաջող հանդես եկավ արագ եւ կայծակնային շախմատում եւ պարտություն կրեց ընդհանուր 10:18 հաշվով:   Այդպիսով, Վաշյե-Լագրավը մտավ եզրափակիչ, որտեղ նա կհանդիպի   Հիկարու Նակամուրայի  հետ, որը   նույն 18:10 հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանային:   Լեւոն Արոնյանը վերջինիս հետ կպայքարի 3-րդ տեղի համար: Պարտիաները կկայանան դեկտեմբերի 15-ին, 16-ին եւ 17-ին: