Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվգենի Կաֆելնիկով. Բոլորը վաղուց գիտեն, որ Շարապովան ռուս մարզուհի չէ

Սպորտ
sport-sharapova

2000թ Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռեկետ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Եվգենի Կաֆելնիկովը խոսել է ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ ունեցած հարաբերության մասին: «Մենք այժմ ընդհանրապես չենք շփվում: Նախկինում եղել են հանդիպումներ, շփումներ, սակայն այնքան ժամանակ, մինչեւ որ այդ պատմությունը կորցրեց իր նշանակությունը: Հայրս շատ լավ հարաբերությունների մեջ էր Շարապովայի հոր հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա մեկնեց Ռուսաստանից: Նրա համար շատ կարեւոր է նամակ ստանալ նրանից, որ ժամանակին օգնել է իրեն: Սակայն Շարապովան կտրականապես հրաժարվեց: Դա ուղղակի զայրացրեց ինձ, քանի որ ես նրան ռակետներ էի նվիրում, հետը մարզվում էի միչեւ ԱՄՆ մեկնելը: Մենք նորմալ շփվում էինք: Բայց նամակի հետ կապված պատմությունից հետո ամեն ինչ փոխվեց: Ես նրա հանդեպ հակակարանք չունեմ: Չգիտեմ, դա աստղային հիվանդությունից  էր, թե Ամերիկան է նրան ​​փոխել: Բոլորը վաղուց լավ գիտեն, որ նա այլեւս ռուդ մարզուհի չէ: Նա ամերիկյան անձնագիր ունի, ապրում է Ամերիկայում եւ մտածում է ամերիկացիների նման», - ասել է Կաֆելնիկովը: