Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտե՞ղ են Տիգրան Ուրիխանյանի քվեները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7f5c618e46b49eb1a3c135154ee9b000

ԲՀԿ պատգամավորի ռեյտինգային թեկնածու Տիգրան Ուրիխանյանն իր ՖԲ-յան էջում հրապարակել էր ռեյտիգային քվեների գրանցման անճշտություններ: «Ա1+»-ը կապ հաստատեց «Ալյանս» կուսակցության ղեկավարի հետ: «Աստիճանաբար համադրում ենք կնքված, ստորագրված արձանագրությունները ԿԸՀ հրապարակած ցուցանիշների հետ. մեղմ ասած խայտառակություն: Սա արդեն կրում է համատարած բնույթ»,- պնդեց նա: «21 ձայնը դարձել է 2, 11 ձայնը դարձել է 0, 7-ը դարձել է 0, 24-ը 12 և այլն»,- մանրամասնեց Ուրիխանյանը: Այն հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ի ձայների հետ կապված որևէ խնդիր գտել են, ասաց, որ չգիտի: Հիմա ուսումնասիրում են ռեյտինգայինները, որովհետև չափազանց տարօրինակ է եղել տեղամասերում շատ ցածր ցուցանիշը, որը օբյեկտիվորեն չէր կարող լինել: Ասաց նաև, որ մեծ դժվարություն ունեն ԿԸՀ թեժ գծին կապվելու հետ, և հարկադրված իր շտաբի ներկայացուցիչը ահազանգ է իրականացրել համապատասխան ընտրատարածքների վարչական շրջանի ոստիկանության բաժին: Այն հարցին՝ արդյո՞ք  կարող է այլ ռեյտինգային թեկնածուի օգտին գրանցված լինի այդ քվեները, պատասխանեց, որ դա ուսումնասիրելը տեխնիկապես անհնարին է, և նշեց, որ ձայների «ուր գնալու» հարցին պետք է պատասխանեն հանձնաժողովները: «Համենայն դեպս համատարած պակասեցրել են: Գեթ մեկ տեղ գոնե եթե լիներ ավելացում, կարող էի մտածել, որ ինչ-որ տեխնիկական վրիպակներ են, բայց ստաբիլ նվազեցնե՞լ ձայները. սա ի՞նչ է նշանակում»,- եզրափակեց նա: