A
A
Նոր ԱԺ-ում պատգամավորների թիվը կլինի 132
Նախնական հաշվարկով՝ նոր ԱԺ-ում կլինի 132 պատգամավոր՝ 27 պատգամավոր ավելի, քան 2017-ին ընտրված խորհրդարանում։ Մանդատներից 88-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ-ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ին։ Ըստ Դոնթի բանաձևի՝ «Իմ քայլին» են բաժին հասել ազգային փոքրամասնությունների քվոտայով սահմանված բոլոր 4 մանդատները։