Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 1 օր անց. 2003-ին ընտրական տեղամասում մարդ սպանվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-collage

Ի՞նչ կոչ հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2017-ի քվեարկությունից 1 օր անց։ Ի՞նչ ուշագրավ բացահայտում էր էր արել Արթուր Սաքունցը 2017-ի քվեարկության հաջորդ օրը։ ԱԺ-ում ինը պատգամավոր ունենալը հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր համարում «Ելք» դաշինքը 2017-ի ընտրության հաջորդ օրը։ 2012-ի ընտրությունից 1 օր անց ի՞նչ իրարամերժ գնահատականներ հնչեցրին ԱՊՀ և ԵԱՀԿ դիտորդները։ Ի՞նչ հաղորդում ներկայացրեց ոստիկանությունը 2012-ի քվեարկությունից 1 օր անց։ 2007-ի քվեարկությունից 1 օր անց ո՞վ էր մեղադրում իշխանությանը 400 000 կեղծ անձնագիր տպելու մեջ։ Որտե՞ղ սպանության փաստ արձանագրվեց 2003-ի քվեարկությունից 1 օր անց։ 2003-ի քվեարկությունից 1 օր անց ի՞նչ պարզվեց Սահմանադրության ճակատագրի վերաբերյալ։ Ինչո՞ւ էր 1999-ի քվեարկությունից 1 օր անց Հրանտ Բագրատյանը պահանջում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ինչո՞ւ 1995-ի քվեարկությունից 1 օր անց Տեր-Պետրոսյանն աշխատանքից ազատեց հեռուստառադիոպետկոմի նախագահին։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։