Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները Հռոմում առաջին տասնյակում տեղեր զբաղեցրին

Սպորտ
a1chess-junior

Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան շախմատի Հռոմի բաց առաջնությանում, չնայած չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 4-7-րդ տեղերը: Իսկ ահա 20-ամյա գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վերջին տուրում ցավալի պարտություն կրեց եւ վաստակած 6 միավորով բավարարվեց 9-րդ հորիզոնականով: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի Յուրի Սոլոդովնիչենկոն, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ գերմանացի Վիտալի Կունինից ու բելառուսցի Վիտալի Մայորովից: Հավելենք, որ Տիգրան Հարությունյանը վերջնական գրավել է 5-րդ տեղը եւ արժանացել 400 եվրո դրամական պարգեւավճարի: