A
A
Փոքրիկ միջադեպ տեղամասում (տեսանյութ)
8/48 ընտրատեղամասում փոքրիկ միջադեպ արձանագրվեց։ Մի քաղաքացի չէր կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է ընտրի։ Նա քվեախցիկից՝ քվեաթերթիկները ձեռքին դուրս եկավ՝ ասելով, որ գժանոց ա, չի հասկանում։ Հանձնաժողովի անդամները նրան բացատրեցին, թե ի նչւպես պետք է ընտրի։ Քաղաքացին կրկին դուրս եկավ քվեախցիկից, մի քանի րոպե անց հարցրեց՝ արդյոք կարող է ընդհանրապես չընտրել եւ դատարկ ծրարը գցեց թվեատուփի մեջ։ 8/48 ընտրատեղամասում ընտրողների հոսքը շատ հանգիստ է ընթացել մինչ այս պահը, մեզ հետ զրույցում նշեց ընտրական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Կարապետ Կարապետյանը։