A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Հադերսֆիլդ». Մխիթարյանը պահեստայինների թվում է (տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը», որի ֆուտբոլիստն է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում կհանդիպի մրցաշարի հետնապահներից մեկի՝ «Հադեսրֆիլդի» հետ:
Թիմերն արդեն ժամանել են «Էմիրեյթս» մարզադաշտ եւ պատրաստվում են խաղին: Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Արսենալի» պահեստայինների թվում:
«Արսենալ» - «Հադերսֆիլդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում:
