Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է տհաճ պատմության մեջ (տեսանյութ)

Սպորտ
sport-miki-1

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբն անմիջապես արձագանքել է համացանցում հայտնված այն տեսագրությանը, որտեղ թիմի ֆուտբոլիստները ալկոհոլային խմիչք են օգտագործել: «Ֆուտբոլիստների հետ կանցկացվեն առանձնազրույցներ կապված այդ միջադեպի հետ, որի ժամանակ նրանց կհիշեցնենք իրենց պարտականությունների ու պատասխանատվության մասին», - նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: Նշենք, որ The Sun թերթն այսօր հրապարակել է տեսահոլովակ, որտեղ «Արսենալի» ֆուտբոլիստները Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում երեկո են կազմակերպել, որի ժամանակ օգտագործել են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ, այլեւ հոգեմետ գազեր: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի սկզբին, Անգլիայի առաջնության մեկնարկից առաջ: Մասնակիցների թվում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը, սակայն, բավականին պասիվ է իրեն պահել եւ ոչ խմել է, ոչ էլ ծխել: «Արսենալը» պատրաստվում է ներքին հետաքննություն անցկացնել, որից հետո նոր որոշել պատժամիջոցները: