Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժի 30-ամյակին նվիրված նամականիշ մարվեց

Հասարակություն
namakanish

Դեկտեմբերի 7-ին՝ կառավարության արտագնա նիստից առաջ, Գյումրու քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում եւ այն դրվեց շրջանառության մեջ։ Նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով։ Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք։ Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և «Հայփոստի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիչյանը։