Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» պարտավոր էր հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին». Հենրիխ Մխիթարյան

Սպորտ
a1mxitaryan

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» խաղից հետո լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսպես է մեկնաբանել հանդիպման ելքը: Հիշեցնենք, որ արսենալցիները չնայած երկու անգամ առաջ են անցել հաշվի մեջ, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը եւ ի վերջո ոչ-ոքի են խաղացել՝ 2:2: «Բոլորս շատ հիասթափված ենք, որովհետեւ «Արսենալն» այսօր պարտավոր էր հաղթել: Նույնիսկ ծանրացած ոտքեր ունենալու դեպքում, ամենակարեւորը հստակ մտածելակերպը պահպանելն է: Եթե դու քեզ ստիպում ես պայքարել մինչեւ վերջ, ապա կարողանում ես հասնել հաղթանակի: Պետք չէ ենթարկվել ոտքերին, թեկուզ դրանք արդեն հոգնած են եւ դժվարությամբ են շարժվում: Նման դեպքերում հարկավոր է ցույց տալ առավելագույնը: Միգուցե «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքին դրականորեն կանդրադառնա թիմի հետագա ելույթների վրա: «Օլդ Թրաֆորդում» միշտ էլ դժվար է հաղթանակ տոնել: Ի վերջո, մենք ուրախ ենք, որ կարեւոր միավոր վաստակեցինք լավագույն քառյակի համար պայքարում: Կփորձենք առաջիկա խաղերում հաղթանակներ տանել», - ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանը: