Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ. ՀՀԿ-ն պատասխանատու է այդ երևույթի համար. Անդրեաս Ղուկասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-8

Անդրեաս Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքների՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռեր» խմբավորմանը օժանդակելու մեղադրանքով իր դեմ գործ հարուցելու առթիվ դիմել էր Եվրոպական դատարան: Նրա գործով փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ դատարանը գործը վարույթ է ընդունել:  «Անդրեաս Ղուկասյանը կալանավորված է եղել որպես քաղբանտարկյալ, թեև այն  ժամանակվա իշխանությունն ասում էր, որ քաղբանտարկյալներ Հայաստանում չկան»- հիշեցրեց Մեժլումյանը: Փաստաբանը հավելեց՝ Եվրոպական դատարան դիմել են կալանավորման առնչությամբ: Դատարանը ընդունել է, որ հիմքեր կան և կառավարությանը հարցեր են առաջադրել: Անդեաս Ղուկասյանը հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանին,  որ նա 2 տարի առաջ անընդհատ նշում էր, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա: Իսկ ըստ Եվրոպական դատարանի՝ եղել են:  «Այսօր դատարանը նշում է, որ բավարար հիմքեր կան համարելու, որ Հայաստանում քաղբանտարկյալ եղել է 2016թվականին, առնվազն իմ գործով այդ հիմքերը իրավական գնահատական են ստացել: Համոզված եմ, որ մի քանի ամսից այդ հանգամանքի  իրավական արձանագրությունը Եվրոպական դատարանի կողմից կստանա: Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ: Հանրապետական կուսակցությունը պատասխանատու է այդ երևույթի համար և այդ մարդիկ, որ այսօր խոսում են արդարադատությունից, առաջին հերթին  պետք է այս հարցի պատասխանը տան»: