Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է իրեն գաղտնալսելու փաստին (տեսանյութ)

Քաղաքականություն
8888888888888888888888

«Այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անպայման գնացեք եւ քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սա վարչապետի ընտրություն է առաջին հերթին: Ես ուզում եմ ստանալ շատ ուժեղ մանդատ պայքարելու կոռուպցիայի դեմ»: Այս գաղտնալսումը մոնտաժված է, ասում է վարչապետի պաշտոնակատարը: «Այն ինչ կա այդ գաղտնալսման մեջ, դուք ինձնից արդեն լսել եք: Ես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, եւ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցությունը միանշանակ տեղավորվում է նրանց պաշտոնական գործունեության մեջ»: