Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի սամբիստներն արդեն 2 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Սպորտ
sport-sambo

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող պատանիների սամբոյի 2018թ աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները մրցումների առաջին օրը նվաճեցին երկու մեդալ: Պատանիների 60կգ քաշային կարգում Նարեկ Ամիրյանը նախնական փուլերում չորս հաղթանակ տարավ եւ մտավ եզրափակիչ, որտեղ նա զիջեց ռուսաստանցի Մաքսիմ Լոբանովին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Իսկ ահա 50 կգ քաշային կարգում հանդես եկած Նորայր Հովհաննիսյանը գրավեց 3-րդ տեղը եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այսօր, դեկտեմբերի 5-ին, մրցասպարեզ կմտնեն մեր 3 պատվիրակները: Պատանիների 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հրաչ Սարգսյանը, 55կգ քաշում՝ Արմեն Ադաշյանը, 66կգ կարգում՝ Սարգիս Սարգսյան: